18:52  ,  19 ապրիլի, 2015

«Ռոման» չօգտվեց «Լացիոյի» պարտությունից

Իտալական A Սերիայի 31-րդ տուրում «Ռոման» Հռոմում 1:1 հաշվով ավարտեց Բերգամոյի «Ատալանտայի» դեմ խաղը: Հռոմեացիները վաստակեցին 58 միավոր եւ հավասարվեցին երկրորդ տեղում գտնվող «Լացիոյին», որն այս տուրում պարտվել էր առաջատար Թուրինի «Յուվենտուսին»: Առաջնության ավարտից 7 տուր առաջ թուրինցիները 15-ական միավոր գերազանցում են հետապնդողներին: 

Իտալիայի առաջնություն, 31-րդ տուր

«Ռոմա» - «Ատալանտա»՝ 1:1

Ֆրանչեսկո Տոտի, 3 (11մ) – Հերման Դենիս, 23

«Կյեւո» - «Ուդինեզե»՝ 1:1

Սերժիո Պելիսյե, 39 – Բոստջան Սեզար, 71 (11մ)

«Էմպոլի» - «Պարմա»՝ 2:2

Մասիմո Մակարոնե, 32, Լորեցո Տոնելի, 45 – Ֆրանչեսկո Լոդի, 19, Իսակ Բելֆոդիլ, 73

«Պալերմո» - «Ջենոա»՝ 2:1

Իվայլո Չոչեւ, 9, 30 – Իագո Ֆալկե, 52

«Սասուոլո» - «Տորինո»՝ 1:1

Դոմենիկո Բերարդի, 45 (11մ) – Ֆաբիո Կվալյարելա, 58 (11մ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում