21:03  ,  18 ապրիլի, 2015

Աշխարհի առաջնություն. Կանանց Հայաստանի հավաքականի առաջին մրցակիցը տանտերերն են

Չինաստանի Չենդու քաղաքում կայացել է շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնության վիճակահանությունը։

Մեկնարկային տուրում Հայաստանի հավաքականն ուժերը կչափի չինուհիների հետ: Կկայանան նաեւ Վրաստան – Ռուսաստան, Ուկրաինա – Լեհաստան, ԱՄՆ – Եգիպտոս եւ Ղազախստան – Հնդկաստան դիմակայություններ: ԱՄՆ-ի հավաքականի առաջին համարը Տաթեւ Աբրահամյանն է: Առաջին տուրը կանցկացվի ապրիլի 19-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում