12:45  ,  17 ապրիլի, 2015

«Արսենալը» պատրաստ է 41 միլիոն եվրո վճարել Օբամեյանգի համար

Լոնդոնի «Արսենալը» մտադիր է ամռանը ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին: Անգլիական ակումբը գաբոնցի ֆուտբոլիստի համար կառաջարկի 41 միլիոն եվրո, ինչից դժվար կլինի գերմանական ակումբին հրաժարվել, գրում է Sky Sports-ը:

«Բորուսիայի» ֆուտբոլիստին գնելու ցանկություն ունեն նաեւ «Տոտենհեմը», «Նյուքասլը», «Ինտերը» եւ «Յուվենտուսը»:

Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 38 հանդիպում եւ խփել է 19 գնդակ, կատարել 9 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում