Bobsoccer-ը ներկայացրել է, թե ֆուտբոլիստների պայմանագրերի երկարաձգման համար ինչ գին է վճարել Մոսկվայի «Սպարտակը»:
Ամենաթանկը Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի պայմանագրի երկարաձգումն է՝ 1.8 միլիոն եվրո:
2-3-րդ տեղերը կիսում են պաշտպան Դմիտրի Կոմբարովը եւ կիսապաշտպան Դենիս Գլուշակովը՝ 650 հազարական եվրո:
Յուրա Մովսիսյանը 2012թ. դեկտեմբերին 4.5 տարվա պայմանագիր կնքեց «Սպարտակի» հետ՝ տարեկան 1.5 միլիոն եվրո աշխատավարձով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում