09:16  ,  10 ապրիլի, 2015

Յուրա Մովսիսյանի պայմանագրի երկարաձգումն ամենաթանկն է «Սպարտակում»

Bobsoccer-ը ներկայացրել է, թե ֆուտբոլիստների պայմանագրերի երկարաձգման համար ինչ գին է վճարել Մոսկվայի «Սպարտակը»:

Ամենաթանկը Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի պայմանագրի երկարաձգումն է՝ 1.8 միլիոն եվրո:

2-3-րդ տեղերը կիսում են պաշտպան Դմիտրի Կոմբարովը եւ կիսապաշտպան Դենիս Գլուշակովը՝ 650 հազարական եվրո:

Յուրա Մովսիսյանը 2012թ. դեկտեմբերին 4.5 տարվա պայմանագիր կնքեց «Սպարտակի» հետ՝ տարեկան 1.5 միլիոն եվրո աշխատավարձով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում