21:52  ,  9 հունիսի, 2012

Եվրո-2012. Սենսացիա. Աշխարհի փոխչեմպիոն Հոլանդիան պարտվեց

Միկայել Կրոն-Դելիի միակ գոլը դարձավ Եվրո-2012-ի առայժ միակ սենսացիայի գրավականը։
B խմբում Դանիայի հավաքականն առաջին խաղում նվազագույն հաշվով առավելության հասավ աշխարհի փոխչեմպիոն, մրցաշարի հաղթողի գլխավոր հավակնորդ Հոլանդիայի թիմի նկատմամբ։

Խարկովի «Մետալիստ» ստադիոնում կայացած հանդիպման միակ գնդակը Կրոն Դելին խփեց 24-րդ րոպեին։

Դանիան գլխավորեց B խմբի մրցաշարային աղյուսակը։ Խմբի մյուս խաղում Երեւանի ժամանակով 22։45-ին կհանդիպեն Գերմանիայի եւ Պորտուգալիայի հավաքականները։

Եվրո-2012

B խումբ, 1-ին տուր

Հոլանդիա - Դանիա՝ 0։1
Միկայել Կրոն-Դելիի, 24

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով