18:26  ,  9 հունիսի, 2012

Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց

Մոսկվայում քիչ առաջ ավարտվեց շախմատի աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի հուշամրցաշարի երկրորդ տուրի Եվգենի Տոմաշեւսկի – Լեւոն Արոնյան պարտիան։ Հայ գրոսմայստերը խաղաց սեւերով:

Քայլերի եռակի կրկնությամբ պարտիան ավարտվեց 23-րդ քայլին` ոչ-ոքի: Արոնյանը երկու տուրից հետո վաստակել է 1,5 միավոր:

Մնացած պարտիաներից ավարտվել է նաեւ Վլադիմիր Կրամնիկ – Ալեքսանդր Գրիշչուկ դիմակայությունը. հաղթանակ է տարել Կրամնիկը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով