18:18  ,  9 հունիսի, 2012

Ռոման Շիրոկով. Իմ գոլի մեջ ծաղրանք չկար

Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Ռոման Շիրոկովը, որը չեխերի հետ խաղում (4:1) դարձավ երկրորդ գոլի հեղինակը, նշել է, թե չգիտի, իրեն էր հասցեագրված Արշավինի փոխանցումը: Նա նաեւ ընդգծել է, որ այդ պահին նա մի տարբերակ ուներ` գնդակը անցկացնել Պետեր Չեխի գլխի վերեւով, հաղորդում է Gazeta.ru-ն:

«Դա պետք է Արշավինին հարցնել: Եվ, ի դեպ, այդ գոլում ոչ մի ծաղրալից բան չկար: Գնդակը դեպի ինձ ընթացավ, դարպասապահը շատ մոտ էր, եւ միայն մի տարբերակ կար` գնդակը նրա վրայով անցկացնել»,- ասել է Շիրոկովը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով