16:38  ,  9 հունիսի, 2012

Վերհեյեն. Ռուսաստանի հավաքականը հիանալի էր

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Ռայմոնդ Վերհեյենը, ով համագործակցում է նաեւ Ռուաստանի հավաքականի գլխավոր մարզիչ հոլանդացի մասնագետ Դիկ Ադվոկատի հետ, մեկնաբանել է Ռուսաստանի հավաքականի առաջին խաղն ընդդեմ չեխերի (4:1):

«Երեկվա փայլուն հաղթանակը բավական ինտենսիվ ստացվեց: Ռուսաստանի հավաքականի բոլոր խաղացողները 90 րոպեի ընթացքում գերազանց տեսք ունեին: Չեխերը պրեսինգի էին ենթարկում մեր կենտրոնական պաշտպաններին, եւ առաջին 10 րոպեները դա բավական արդյունավետ էր: Մրցակիցը զարմացրեց նրանով, որ կարողացավ 75 րոպե դիմանալ մեր տեմպին»,- նշել է Վերհեյենը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով