14:31  ,  9 հունիսի, 2012

Տիգրան Լ. Պետրոսյանը պահպանում է առաջին տեղը

Բուլղարայի Ոսկե ավազներ առողջավայրում ընթացող խոշոր միջազգային մրցաշարում գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը հինգ տուրից հետո հավաքել է 4,5 միավոր եւ շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Ավետիք Գրիգորյանը, Կարեն Գրիգորյանը, Վլադիմիր Հակոբյանն ունեն 4-ական միավոր։ Նրանք 5-ից 24-րդ տեղերում են։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում