13:46  ,  9 հունիսի, 2012

Եվրո-2012. Ռուսներն ավելի մեծ հավակնություններ ունեն, քան Անգլիան, Իտալիան, Պորտուգալիան. բուքմեյքերներ

Բուքմեյքերական ընկերությունները Եվրո-2012-ում Ռուսաստանի ազգային հավաքականի չեմպիոն դառնալու հնարավորությունը գնահատում են 12 գործակցով: Մրցաշարից առաջ ռուսների չոմպինության գործակիցը 20 էր:

Բուքմեյքերների կարծիքով ռուսներն ավելի մեծ չեմպիոնական հավակնություններ ունեն, քան Անգլիայի (14 գործակից), Իտալիայի (15) եւ Պորտուգալիայի (17) հավաքականները: 

Եվրո-2012-ի հաղթողի գլխավոր հավակնորդ է համարվում Իսպանիայի հավաքականը, որի չեմպիոնության գործակիցը 3.8 է: Երկրորդը գերմանացիների հնարավորություններն են՝ 4 գործակից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով