13:07  ,  9 հունիսի, 2012

Դեֆոն միացել է Անգլիայի հավաքականին

Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Ջերմեյն Դեֆոն միացել է Անգլիայի ազգային հավաքականին, որը նախապատրաստվում է հունիսի 11-ին կայանալիք ֆրանսիցիների հետ հանդիպմանը, հաղորդում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ 29-ամյա հարձակվողը հոր մահվան պատճառով հունիսի 7-ին լքել էր Կրակովում գտնվող Անգլիայի հավաքականի մարզաբազան։ Նախնական տվյալներով՝ անգլիացին կկարողանա մասնակցել Ֆրանսիայի թիմի հետ խաղին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով