Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի բացառել, որ հունիսին կայանալիք առաջին Եվրոպական մարզական խաղերի օրերին Ռուսաստանի նախագահը կայցելի Բաքու, հաղորդում է tass.ru-ն: Պուտինը հրավեր ստացել է:
«Իսկապես, հրավեր եղել է: Չի կարելի բացառել, որ այդ ուղեւորությունը տեղի կունենա: Սակայն վերջնական որոշման մասին կհայտնենք լրացուցիչ»,- ասել է Պեսկովը:
Եվրոպական մարզական խաղերի բացման արարողությունը տեղի կունենա հունիսի 12-ին: Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն որոշել է մասնակցել Խաղերին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում