12:31  ,  9 հունիսի, 2012

Եվրո-2012. ռուս եւ ուկրաինացի երկրպագուները բախվել են Լվովում

Հունիսի 8-ին Լվով քաղաքում ուկրաինացի եւ ռուս երկրպագուների միջեւ տեղի է ունեցել բախում, որին մասնակցել են մոտ 20 ֆանատներ:

A խմբի առաջին տուրի՝ Ռուսաստան – Չեխիա (4:1) հաղից հետո չեխերին երկրպագող ուկրաինացի երկրպագուները կոնֆլիկտ են հրահրել: Իրավապահ մարմիններն անմիջապես միջամտել են՝ հանդարտեցնելով բորբոքված կրքերը: Ֆանատներից մեկը ձերբակալվել է, հաղորդում է Euro2012.tsn.ua

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով