11:58  ,  9 հունիսի, 2012

Մեդվեդեւը շնորհավորել է Ռուսաստանի հավաքականին

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը երկրի ֆուտբոլի ազգային թիմին շնորհավորել է Եվրո-2012-ի մեկնարկային խաղում Չեխիայի հավաքականի նկատմամբ տարած վստահ հաղթանակի կապակցությամբ:

«Շնորհավորում եմ ձեր նախաձեռնության սկիզբը»,-Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Մեդվեդեւը: Վարչապետը նաեւ իր էջում տեղադրել է ռուսների չորրորդ գոլը խփած Ռոման Պավլյուչենկոյի՝ հեռուստացույցից նկարված լուսանկարը:

Հիշեցնենք, որ մեկնարկային խուղում Դիկ Ադվոկատի թիմը հաղթեց 4:1 հաշվով եւ միանձնյա գլխավորեց A խմբի մրցաշարային աղյուսակը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով