11:29  ,  9 հունիսի, 2012

Եվրո-2012-ն ավարտվեց հույն ֆուտբոլիստի համար

Հունաստանի ազգային հավաքականի եւ «Օլիմպիակոսի» պաշտպան Ավրաամ Պապադոպուլոսը բաց կթողնի Եվրո-2012-ին մնացած հատվածը:

27-ամյա ֆուտբոլիստը ծնկի լուրջ վնասվածք է ստացել Եվրո-2012-ի առաջին տուրի՝ Լեհաստանի հավաքականի հետ խաղում: Ապաքինման համար կպահանջվի մոտ վեց ամիս:

Հունիսի 9-ին պաշտպանը կմեկնի Աթենք, որտեղ կենթարկվի ծնկի վիրահատության, հաղորդում է sport24.fr-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով