10:37  ,  9 հունիսի, 2012

Օբրանյակ. Լեհաստանը հրաշքով փրկվեց պարտությունից

Լեհաստանի ազգային հավաքականի եւ ֆրանսիական «Բորդոյի» 27-ամյա կիսապաշտպան Լյուդովիկ Օբրանյակը Եվրո-2012-ում հույների հետ հանդիպումից հետո կիսվել է տպավորություններով:

«Առաջին խաղակեսում մենք լուրջ առավելություն ունեինք: Խաղում էինք գեղեցիկ, թիմային ֆուտբոլ: Մենք անդադար գրոհում էինք՝ թույլ չտալով հույներին անցնել մեր կիսադաշտը: Սակայն երկրորդ խաղակեսում ամեն ինչ կտրուկ փոխվեց: Կարագունիսը հիանալի կառուցեց հույների խաղը, իսկ Սամարասն ու Սալպինգիդիսը մեծ անհարմարություններ պարգեւեցին մեր թիմին: Կարծում եմ՝ մենք հրաշքով փրկվեցինք պարտությունից: Հույները կամային մեծ հատկանիշներ դրսեւորեցին եւ կարող էին հաղթել նույնիսկ 10 ֆուտբոլիստներով:

Մեր հաջորդ մրցակիցը Ռուսաստանի հավաքականն է, որին ես ֆավորիտ եմ համարում է A խմբում: Ռուսները մեր ընկերները չեն, սակայն նրանք թշնամի էլ չեն մեզ համար: Մենք նրանց հետ չենք մրցակցում խաղադաշտից դուրս»,- Օբրանյակի խոսքը փոխանցում է France Football-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով