09:15  ,  9 հունիսի, 2012

Եվրո-2012. Հայերը չեն մասնակցում՝ մրցաշարը կորցրեց հետաքրքրությունը. կարծիքներ

Հունիսի 8-ին մեկնարկեց Եվրոպայի առաջնությունը: NEWS.am Sport-ի թղթակիցը փորձեց պարզել, թե ում են սատարելու եւ ում են տեսնում  Եվրոպայի ապագա չեմպիոն Հրանտ Թոխատյանը, Վարդան Պետրոսյանը, Միքայել Պողոսյանը, Շուշան Պետրոսյանը եւ Կարեն Անդրեասյանը:

Հրանտ Թոխատյան (դերասան)

«Եվրոյի մեկնարկն արդեն իսկ անակնկալով սկսվեց: Ես վստահ էի, որ առաջին խաղում կհաղթի Հունաստանի հավաքականը, բայց տեսաք` ինչ եղավ: Դեռ դժվարանում եմ ասել, թե ով կհաղթի Եվրո-2012-ում: Ես ունեմ մի քանի թիմեր, որոնց համակրում եմ, բայց այս տարի շատ եմ ցանկանում, որ չեմպիոն դառնան ռուսները: Չնայած գիտեմ, որ դա քիչ հավանական է»:

Վարդան Պետրոսյան (դերասան)

«Ես Հայաստանի ազգային հավաքականի երկրպագու եմ: Եվ քանի որ մենք չենք մասնակցում այս մրցաշարին՝ ինձ միեւնույն է, թե ով կհաղթի»:

Կարեն Անդրեասյան (Հայաստանում մարդու իրավունքների պաշտպան)

«Ես շատ եմ ցանկանում, որպեզի Եվոպայի չեմպիոն դառնա Պորտուգալիայի հավաքականը, բայց կարծում եմ այս տարի բախտը կժպտա իտալացիներին»:

Միքայել Պողոսյան (դերասան)

«Քանի որ հայերը չեն մասնակցում, այս մրցաշարը կորցրեց այն հետաքրքրությունը, որը կարող էր ունենալ ինձ համար: Կարեւորը, որ թուրքերը նույնպես չեն մասնակցեում: Նախընտրելի թիմ չունեմ: Թող հաղթի գեղեցիկ ֆուտբոլը: Կարծում եմ` չեմպիոն կդառնա կամ Իսպանիան, կամ էլ Իտալիան»:

Շուշան Պետրոսյան (երգչուհի)

«Իմ համակրանքը միշտ իսպանացիների կողմն է: Կարծում եմ` կա երկու հիմնական հավակնորդ` Իսպանիա եւ Անգլիա: Մրցաշարը դեռ նոր է սկսվել: Դեռ լիովին չենք ընկղմվել ֆուտբոլային մթնոլորտի մեջ»:

Պատրաստեց Վերա Մարտիրոսյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով