23:31  ,  25 մարտի, 2015

Վոլոդյա Ֆրանգուլյանը՝ Եվրոպայի Մ-23 առաջնության ոսկե մեդալակիր

Լեհաստանում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի համար ոսկե մեդալ է նվաճել Վոլոդյա Ֆրանգուլյանը: 61 կգ քաշային կարգի եզրափակիչում նա 8:3 հաշվով հաղթել է ուկրաինացի Անդրիյ Սվիրիդին:

Քառորդ եզրափակիչում Ֆրանգուլյանը 6։0 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Ահմեդնաբի Գվարզատիլովին, իսկ կիսաեզրափակիչում 9։7 հաշվով ուժեղ էր թուրք Ռեջեպ Տոպալից։

70 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Իշխան Պողոսյանը 10:21 հաշվով պարտվել է բելառուս Անդրեյ Կարպաչին:

Առաջնության առաջին օրը արծաթե մեդալ էր նվաճել 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը:

Ըմբշամարտի Եվրոպայի այս տարիքային խմբի առաջնություն անցկացվում է առաջին անգամ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում