20:05  ,  25 մարտի, 2015

Ռուսլան Կորյան. Հեռացա Ռուսաստանից, որպեսզի խաղամ Հայաստանի հավաքականում

Տաշքենդի «Լոկոմոտիվի» 26-ամյա կիսապաշտպան Ռուսլան Կորյանը մարտի 25-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մարզմանը մասնակցելուց հետո պատասխանեց լրագրողների հարցերին:

«Առաջին անգամ եմ հրավիրվում հավաքական եւ էմոցիաները հիանալի են: Ամեն բան կարգին է: Անկեղծ ասած, չեմ հետեւել այս ընտրական փուլին, բայց խմբից դուրս գալու շանսերը պահպանելու համար պետք է հնարավորինս շատ միավոր հավաքենք: Հայաստանի ազգային հավաքականում արդեն գրեթե բոլորի հետ զրուցել եմ: Գեւորգ Ղազարյանն ասաց, որ հավաքականի տղաները շատ կատակասեր են եւ ոչ ոքից նեղանալ պետք չէ: 

Հայաստանի հավաքականում հանդես գալու որոշումը հեշտ տրվեց ինձ: Ռուսաստանում լեգեոնականների լիմիտի խնդիր կար, այդ պատճառով տեղափոխվեցի Ուզբեկստան, որպեսզի կարողանամ հանդես գալ ազգային թիմում: Ինչ վերաբերում է նոր ակումբին, ապա «Լոկոմոտիվում» ամեն բան կարգին է, արդեն մի քանի ամիս մարզվում ենք եւ անցկացրել ենք մի շարք խաղեր»,- նշեց Կորյանը, ով առաջին անգամ է հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական:

Հիշեցնենք, որ Ավանի ֆուտբոլային ակադեմիայում կայացած մարզումից առաջ Ռուսլան Կորյանը ստացել էր Հայաստանի հավաքականի մարզաշապիկ: Ալբանիա – Հայաստան հանդիպումը կկայանա մարտի 29-ին Էլբասան քաղաքում

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով