14:58  ,  24 մարտի, 2015

Սամվել Սեւյանի հերթական հաջողությունը

ԱՄՆ-ն ներկայացնող Սամվել Սեւյանի գլխավորած «ԱՄՆ-ի պատանի բոլոր աստղերը» թիմը Ռիչարդսոնում անցկացված մրցախաղում 26,5:23,5 հաշվով պարտության է մատնել Դալասի համալսարանի հավաքականին, որի հինգ անդամներից չորսը գրոսմայստերներ էին:

14-ամյա գրոսմայստեր Սեւյանը ցույց է տվել մրցախաղի լավագույն արդյունքը` 10 հնարավորից վաստակելով 6,5 միավոր, փոխանցում է Armchess-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում