17:41  ,  23 մարտի, 2015

Հայաստանի հավաքականը սկսեց պատրաստվել Ալբանիայի դեմ խաղին

Նախապատրաստվելով մարտի 29-ին կայանալիք Եվրո-2016-ի ընտրական փուլի Ալբանիա-Հայաստան հանդիպմանը՝ Հայաստանի ազգային հավաքականը մարտի 23-ից 27-ը  մարզական հավաք է անցկացնում ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Մարտի 23-ին՝ ժամը 17:30-ին Հայաստանի ազգային հավաքականի առաջին մարզումն է: Մարտի 25-ին՝ ժամը 18:15-ին, Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի մարզում, որը բաց կլինի միայն ԶԼՄ-ների հավատարմագրված ներկայացուցիչների համար: Հայաստանի ազգային հավաքականն Ալբանիա կմեկնի մարտի 27-ին, հաղորդում է ՀՖՖ կայքը:

Մարտի 25-ին Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականն ընկերական խաղում ուժերը կչափի Լատվիայի մինչեւ 21 տարեկանների հավաքականի հետ: Նախապատրաստվելով այդ հանդիպմանը՝ Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը մարտի 23-ից 25-ը կանցկացնի մարզական հավաք: Մարտի 23-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականի առաջին մարզումն էր: Սարգիս Հովսեփյանի հրավիրած 23 ֆուտբոլիստներին միացել է նաեւ Աղվան Պապիկյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով