Թենիսի Ինդիան Ուելսի տղամարդկանց մրցաշարն ավարտվեց աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի հաղթանակով: Եզրափակիչում սերբ թենիսիստը 3 սեթում հաղթեց շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին:
Կանանց մրցաշարի հաղթողի տիտղոսը նվաճեց ռումինուհի Սիմոնա Հալեպը, ով եզրափակիչում ուժեղ գտնվեց սերբ Ելենա Յանկովիչից:
Հալեպը կարիերայում նվաճեց 11-րդ տեիտղոսը, իսկ Ջոկովիչը՝ 49-րդ:
Ինդիան Ուելս, տղամարդիկ, եզրափակիչ
Նովակ Ջոկովիչ (Սերբիա) – Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա)՝ 6:3, 6:7, 6:2
Կանայք, եզրափակիչ Սիմոնա Հալեպ (Ռումինիա) – Ելենա Յանկովիչ (Սերբիա)՝ 2:6, 7:5, 6:4 Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում