03:36  ,  23 մարտի, 2015

Նովակ Ջոկովիչն՝ Ինդիան Ուելսի մրցաշարի հաղթող

Թենիսի Ինդիան Ուելսի տղամարդկանց մրցաշարն ավարտվեց աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի հաղթանակով: Եզրափակիչում սերբ թենիսիստը 3 սեթում հաղթեց շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին: 

Կանանց մրցաշարի հաղթողի տիտղոսը նվաճեց ռումինուհի Սիմոնա Հալեպը, ով եզրափակիչում ուժեղ գտնվեց սերբ Ելենա Յանկովիչից:

Հալեպը կարիերայում նվաճեց 11-րդ տեիտղոսը, իսկ Ջոկովիչը՝ 49-րդ:

Ինդիան Ուելս, տղամարդիկ, եզրափակիչ

Նովակ Ջոկովիչ (Սերբիա) – Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա)՝ 6:3, 6:7, 6:2

Կանայք, եզրափակիչ

Սիմոնա Հալեպ (Ռումինիա) – Ելենա Յանկովիչ (Սերբիա)՝ 2:6, 7:5, 6:4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում