01:19  ,  21 մարտի, 2015

Իբրահիմովիչի հեթ-տրիկն ու ՊՍԺ-ի հաղթանակը

Ֆրանսիայի առաջնության 30-րդ տուրի մեկնարկային խաղում ՊՍԺ-ն ընդունեց «Լորյենին»: Արդեն 4-րդ րոպեին դաշտի տերերը ստացան 11 մետրանոցի իրավունք, որն արդյունավետ իրացրեց շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, 67-րդ րոպեին Ջորդան Այուն հավասարեցրեց հաշիվը, իսկ 82-րդ րոպեին հյուրերը դարձյալ խախտեցին կանոնները սեփական տուգանային հրապարակում, եւ Իբրահիմովիչը դարձյալ չվրիպեց: Ավելացված ժամանակում ՊՍԺ-ի առավելությունը մեծացրեց նույն Իբրահիմովիչը՝ 3:1

ՊՍԺ-ն 59 միավորով բարձրացավ առաջին տեղ: «Լիոնը» 29 խաղից հետո ունի 58 միավոր:

Ֆրանսիայի առաջնություն, 30-րդ տուր

ՊՍԺ - «Լորյեն»՝ 3:1

Զլատան Իբրահիմովիչ, 4, 11մ, 82, 11մ, 90+1 – Ջորդան Այու, 67

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով