21:48  ,  20 մարտի, 2015

Տիգրան Լ. Պետրոսյանը 8-րդն է

Տաշքենդում ավարտված Գեորգի Աղզամովի շախմատային ավանդական հուշամրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Տիգրան Լ. Պետրոսյանը 9 հնարավորից վաստակել է 6.5 միավոր եւ բաժանել է 3-13-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշով հայ գրոսմայստերը գրավել է 8-րդ տեղը:

Հաղթողի կոչումը նվաճել է ռուսաստանցի գրոսմայստեր Վլադիսլավ Արտեմեւը՝ 7 միավոր: Նույն արդյունքով երկրորդ տեղում է Ֆրանսիան ներկայացնող Վլադիսլավ Տկաչեւը: Մրցաշարին մասնակցում էր 91 շախմատիստ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով