14:44  ,  9 մարտի, 2015

Զավեն Բադոյանը՝ շաբաթվա լավագույն գոլի հեղինակ

Երեւանի «Փյունիկի» նորեկ Զավեն Բադոյանի գեղեցիկ գոլն «Ալաշկերտի» դեմ Հայաստանի Բարձրագույն խմբի 17-րդ տուրի խաղում Bleacher Report-ի վարկածով ճանաչվել է շաբաթվա լավագույն գոլ:

Մարտի 7-ին կայացած խաղում Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը շրջադարձ հարվածով էր խփել «Փյունիկի» միակ ու հաղթական գոլը: 25-ամյա Բադոյանը վերջերս բելառուսական «Գոմելից» է տեղափոխվել «Փյունիկ»:

Հիշեցնենք, որ Զավեն Բադոյանի գոլին անդրադարձել էր նաեւ բրիտանական 101greatgoals.com վիդեոպորտալը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս