«Վիլյառեալի» դեմ գավաթային խաղում վնասվածք ստացած իսպանացի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը խաղադաշտից կբացակայի մոտ 5 շաբաթ։ «Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է սրունքաթաթային հոդի կտրվածք, հաղորդում է L'Equipe-ը։
«Վիլյառեալի» դեմ խաղում Բուսկետսը 42-րդ րոպեին խաղադաշտ լքել էր պատգարակով։ Նա բաց կթողնի մարտի 18-ին կայանալիք անգլիական «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղը եւ չի մասնակցի Մարդիդի «Ռեալի» դեմ Պրիմերայի 28-րդ տուրի հանդիպմանը։ «Էլ Կլասիկոն» անցկացվելու է մարտի 22-ին Բարսելոնայում։
Հիշեցնենք, որ առաջին խաղում «Բարսելոնան» 2։1 հաշվով հաղթել էր «Մանչեսթեր Սիթիին», իսկ Արքայական ակումբին կատալոնացիները 2 միավոր զիջում են Պրիմերայում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում