L'Equipe․ Բուսկետսը բաց կթողնի 5 շաբաթ եւ չի մասնակցի «Էլ Կլասիկոյին»

14:57   5 մարտի, 2015

«Վիլյառեալի» դեմ գավաթային խաղում վնասվածք ստացած իսպանացի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը խաղադաշտից կբացակայի մոտ 5 շաբաթ։ «Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է սրունքաթաթային հոդի կտրվածք, հաղորդում է L'Equipe-ը։

«Վիլյառեալի» դեմ խաղում Բուսկետսը 42-րդ րոպեին խաղադաշտ լքել էր պատգարակով։ Նա բաց կթողնի մարտի 18-ին կայանալիք անգլիական «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղը եւ չի մասնակցի Մարդիդի «Ռեալի» դեմ Պրիմերայի 28-րդ տուրի հանդիպմանը։ «Էլ Կլասիկոն» անցկացվելու է մարտի 22-ին Բարսելոնայում։

Հիշեցնենք, որ առաջին խաղում «Բարսելոնան» 2։1 հաշվով հաղթել էր «Մանչեսթեր Սիթիին», իսկ Արքայական ակումբին կատալոնացիները 2 միավոր զիջում են Պրիմերայում։ 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։