Ռուսաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Դինամոյի» պաշտպան Վլադիմիր Գրանատն ընթացիկ մրցաշրջանի վերջում կտեղափոխվի «Սպարտակ», փոխանցում է ակումբի կայքը:
Այս մրցաշրջանի երկրորդ հատվածում 27-ամյա ֆուտբոլիստը վարձավճարով խաղալու է ռուսական «Ռոստովում»: «Սպարտակի» տնօրենների խորհրդի անդամ Ջեւան Չելոյանցը հայտարարել է, որ Գրանատի հետ կկնքվի երկարաժամկետ պայմանագիր:
Վլադիմիր Գրանատը 2005-ից էր խաղում «Դինամոյում», իսկ Ռուսաստանի հավաքականի կազմում մասնակցել է 9 խաղի՝ դառնալով 1 գոլի հեղինակ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում