13:20  ,  3 մարտի, 2015

Պաշտոնական. Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստը կտեղափոխվի «Սպարտակ»

Ռուսաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Դինամոյի» պաշտպան Վլադիմիր Գրանատն ընթացիկ մրցաշրջանի վերջում կտեղափոխվի «Սպարտակ», փոխանցում է ակումբի կայքը:

Այս մրցաշրջանի երկրորդ հատվածում 27-ամյա ֆուտբոլիստը վարձավճարով խաղալու է ռուսական «Ռոստովում»: «Սպարտակի» տնօրենների խորհրդի անդամ Ջեւան Չելոյանցը հայտարարել է, որ Գրանատի հետ կկնքվի երկարաժամկետ պայմանագիր:

Վլադիմիր Գրանատը 2005-ից էր խաղում «Դինամոյում», իսկ Ռուսաստանի հավաքականի կազմում մասնակցել է 9 խաղի՝ դառնալով 1 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում