Լոնդոնի «Չելսին» մարտի 1-ին 5-րդ անգամ դարձավ ֆուտբոլի Անգլիական լիգայի գավաթակիր՝ եզրափակիչում 2:0 հաշվով հաղթելով «Տոտենհեմին»: Ժոզե Մոուրինյոն լոնդոնյան ակումբի հետ երրորդ անգամ նվաճեց այս տիտղոսը: Պորտուգալացի մասնագետը շատ էմոցիոնալ տոնեց այդ հաղթանակը, իսկ գավաթը ստանալիս չկարողացավ զսպել արցունքները: Ավելի վաղ Մոուրինյոն հայտարարել էր, որ այդ եզրափակիչն իր կարիերայի ամենակարեւոր խաղն է:
Հիշեցնենք, որ «Չելսին» Անգլիական լիգայի գավաթակիր դարձել էր նաեւ 1965-ին, 1998-ին, 2005-ին եւ 2007-ին:
Ֆոտո՝ Daily Mail
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում