Հերթական տիտղոսից հետո Մոուրինյոն չկարողացավ զսպել արցունքները (ֆոտոշարք)

13:30   2 մարտի, 2015

Լոնդոնի «Չելսին» մարտի 1-ին 5-րդ անգամ դարձավ ֆուտբոլի Անգլիական լիգայի գավաթակիր՝ եզրափակիչում 2:0 հաշվով հաղթելով «Տոտենհեմին»: Ժոզե Մոուրինյոն լոնդոնյան ակումբի հետ երրորդ անգամ նվաճեց այս տիտղոսը: Պորտուգալացի մասնագետը շատ էմոցիոնալ տոնեց այդ հաղթանակը, իսկ գավաթը ստանալիս չկարողացավ զսպել արցունքները: Ավելի վաղ Մոուրինյոն հայտարարել էր, որ այդ եզրափակիչն իր կարիերայի ամենակարեւոր խաղն է:

Հիշեցնենք, որ «Չելսին» Անգլիական լիգայի գավաթակիր դարձել էր նաեւ 1965-ին, 1998-ին, 2005-ին եւ 2007-ին:

Ֆոտո՝ Daily Mail



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։