Երեւանի «Ուլիսը» փետրվարի 28-ին կայացած ասուլիսում ներկայացրել է նորանշանակ գլխավոր մարզիչ Ֆյոդոր Շչերբաչենկոյին ու թիմի 9 նորեկներին, ովքեր երեւանյան ակումբին միացել էին վերջերս Անթալիայում կայացած հավաքի ընթացքում:
Նորեկներին ներկայացրել է «Ուլիսի» ղեկավարներից Վալերի Հովհաննիսյանը: Ֆուտբոլիստները ստացել են իրենց մարզաշապիկները եւ փետրվարի 28-ին «Ուլիսի» կազմում մարզվել են Ավանի ֆուտբոլային ակադեմիայում:
Ֆոտո՝ «Ուլիսի» մամուլի ծառայություն
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում