00:09  ,  28 փետրվարի, 2015

Արտյոմ Ձյուբան կխաղա «Ռոստովում»

Ռուսաստանում տրանսֆերային պատուհանի փակվելուց մի քանի ժամ առաջ Մոսկվայի «Սպարտակի» եւ Ռուսաստանի հավաքականի հարձակվող Արտյոմ Ձյուբան տեղափոխվել է «Ռոստով», հաղորդում է Sovsport-ը: 26-ամյա ֆուտբոլիստը վարձավճարով կխաղա մինչեւ մրցաշրջանի ավարտը: Կողմերը պայմանավորվել են, որ Ռուսաստանի առաջնության երկրորդ շրջանի խաղում Ձյուբան չի խաղա «Սպարտակի» դեմ:

Հիշեցնենք, որ Ձյուբան պայմանագիր է կնքել Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ, որի կազմը կհամալրի ամռանը եւ կստանա տարեկան 3.3 միլիոն եվրո:

Ռուս ֆուտբոլիստը «Ռոստովում» հանդես է եկել նաեւ անցած տարի՝ դառնալով Ռուսաստանի գավաթակիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում