Երուսաղեմում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում կայացան երրորդ տուրի պարտիաները: Դավիդ Նավարան, Անտոն Կորոբովը, Եվգենի Նայերը, Յուրի Վովկը եւ Կոնստանտին Լուպուլեսկուն 3-ական միավորով բաժանում են առաջին տեղը:
Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունեն եւ առաջատարներին կեսական միավոր են զիջում Կարեն Հ. Գրիգորյանը, Վլադիմիր Հակոբյանը եւ Զավեն Անդրիասյանը:
Եվրոպայի առաջնություն, երրորդ տուր
Անդրեյ Վոլոկիտին - Կարեն Հ. Գրիգորյան՝ 0.5:0.5
Եվգենի Նայեր - Ռոբերտ Հովհաննիսյան՝ 1:0
Հրանտ Մելքումյան - Հանս Ստեֆանսոն՝ 0:1
Սամվել Տեր-Սահակյան - Գաբրիել Սարգսյան՝ 0.5:0.5
Վլադիմիր Հակոբյան - Գրիգորի Օպարին՝ 1:0
Վիլկա Սիպիլիա - Զավեն Անդրիասյան՝ 0:1
Վլադիմիր Պողոսյան - Ռայիլ Մախմուտով՝ 0:1
Սերգեյ Բլաու - Արման Միքայելյան՝ 0:1
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում