19:33  ,  26 փետրվարի, 2015

Մադրիդի «Աթլետիկոն» չի շարունակի գովազդել Ադրբեջանը

Հաջորդ մրցաշրջանում Մադրիդի «Աթլետիկոն» չի շարունակի համագործակցությունը Ադրբեջանի կառավարության հետ եւ մարզաշապիկին չի ներկայացնի «Azerbaijan. Land of Fire» տուրիստական գովազդը, հաղորդում է azerisport-ը:

Հայտնի էր, որ պայմանագիրն ավարտվում է ամռանը, սակայն համագործակցությունը շարունակելու վերաբերյալ բանակցություններն արդյունք չեն տվել:  

Իսպանիայի առաջնության երկրորդ շրջանում «Աթլետիկոն» հանդես է գալիս Բաքվում կայանալիք Եվրոպական մարզական խաղերի գովազդով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում