00:40  ,  23 փետրվարի, 2015

Վթարի ենթարկված Ալոնսոյի կյանքին վտանգ չի սպառնում

Վթարի ենթարկված իսպանացի ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոյի մենեջեր Լուիս Գարսիա Աբադը պատմել է, որ Ֆորմուլա-1-ի կրկնակի չեմպիոնի կյանքին վտանգ չի սպառվում:

«Ֆերնանդոյի գիտակցության հետ ամեն բան կարգին է: Նրան հիվանդանոց տեղափոխելը ռիսկից խուսափելու համար էր: Ալոնսոյի հետազոտության համար կպահանջվի 24-48 ժամ: Այն խոսակցությունները, թե նա վատ է զգացել բոլիդի ղեկին, չեն համապատասխանում իրականությանը: Բոլիդը պարզապես կորցրել էր մրցուղուն հպվածությունը եւ ուժեղ քամու հետեւանքով բախվել էր պատին»,- մենեջերի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ «Մաքլարենի» առաջատար Ֆերնանդո Ալոնսոն վթարի էր ենթարկվել Բարսելոնայում կայացած Ֆորմուլա-1-ի նախամրցաշրջանային թեստային մրցումների ժամանակ: Վթարից հետո իսպանացին ուղղաթիռով տեղափոխվել էր հիվանդանոց:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում