Անթալիայում շարունակվող ուսումնամարզական հավաքի ընթացքում «Բանանցը» փետրվարի 21-ին կմրցի ուկրաինական «Վոլինի» հետ: Սա կլինի «Բանանցի» չորրորդ ստուգողական հանդիպումը: Նախորդ երեք խաղերում «Բանանցը» պարտվել է:
«Վոլինի» դեմ խաղին երեւանյան ակումբի կազմում կմասնակցի մակեդոնացի Ֆիլիպ Տիմովը, ով նախկինում խաղացել է Հայաստանում, հայտնում է ակումբի ֆեյսբուքյան էջը:
Տիմովի հետ «Բանանցը» պայմանագիր կստորագրի առաջիկա օրերին: «Բանանցը» հրաժարվել է սերբ Լազար Վիդիչից եւ խորվաթ Վիլիմ Պոսենկովիչից, ովքեր փորձաշրջան էին անցնում թիմում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում