Ֆիլիպ Տիմովը կխաղա «Բանանցում»

11:30   21 փետրվարի, 2015

Անթալիայում շարունակվող ուսումնամարզական հավաքի ընթացքում «Բանանցը» փետրվարի 21-ին կմրցի ուկրաինական «Վոլինի» հետ: Սա կլինի «Բանանցի» չորրորդ ստուգողական հանդիպումը: Նախորդ երեք խաղերում «Բանանցը» պարտվել է:

«Վոլինի» դեմ խաղին երեւանյան ակումբի կազմում կմասնակցի մակեդոնացի Ֆիլիպ Տիմովը, ով նախկինում խաղացել է Հայաստանում, հայտնում է ակումբի ֆեյսբուքյան էջը:

Տիմովի հետ «Բանանցը» պայմանագիր կստորագրի առաջիկա օրերին: «Բանանցը» հրաժարվել է  սերբ Լազար Վիդիչից եւ խորվաթ Վիլիմ Պոսենկովիչից, ովքեր փորձաշրջան էին անցնում թիմում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։