13:17  ,  19 փետրվարի, 2015

Յուրա Մովսիսյան. 2014-ն ամենածանրն էր իմ կարիերայում

Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիայանը նշել է, որ 2014-ը ամենածանրն էր իր կարիերայում: 27-ամյա հարձակվողը վնասվածք ստացավ հունիսի 6-ին կայացած Գերմանիայի հավաքականի հետ խաղում եւ հուլիսի 31-ին վիրահատվել էր:

«Նախորդ տարին ամենածանրն էր իմ կարիերայում: Հաճախակի ստացա վնասվածքներ եւ հանդիպումներին կարողանում էին մասնակցել ուժերից առավելագույնը 60 տոկոսով, ինչն ինձ տխրեցնում է: Հոգեբանորեն ընկճում էր նաեւ վնասվածքից ապաքինվելու շրջանը: Ցանկանում եմ մշտապես լինել խաղադաշտում: Փառք Աստծո, այժմ ամեն ինչ անցյալում է: Վնասվածքն այլեւս չի անհանգստացնում»,- Մովսիսյանի խոսքը փոխանցում է championat-ը:



Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով