Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լեւոն Արոնյանի հաղթանակով ավարտվեց Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում մեկնարկած շախմատային սուպերմրցաշարի կայծակնային խաղի մրցումը: Լեւոն Արոնյանը 5 հնարավորից վաստակեց 4 միավոր: Երրորդ տեղը գրավեց աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը, որը 5-րդ տուրում պարտություն կրեց Լեւոն Արոնյանից եւ ավարտեց 3.5 միավորով: Նույնքան միավորով երկրորդը Ֆաբիանո Կարուանան է: Հիկարու Նակամուրան վաստակեց 2, Վլադիմիր Կրամնիկն ու Սերգեյ Կարյակինը՝ 1-ական միավոր:
Ցյուրիխ, բլից
Առաջին տուր
Լեւոն Արոնյան (Հայաստան, 2777) - Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան, 2783)՝ 0.5:0.5
Ֆաբիանո Կարուանա (Իտալիա, 2811) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2776)՝ 0.5:0.5
Սերգեյ Կարյակին (Ռուսաստան, 2760) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2797)՝ 0:1
Երկրորդ տուր
Անանդ - Կրամնիկ՝ 1:0
Նակամուրա - Արոնյան՝ 0:1
Կարյակին - Կարուանա՝ 0:1
Երրորդ տուր
Կարուանա - Անանդ՝ 0.5:0.5
Արոնյան - Կարյակին՝ 1:0
Կրամնիկ - Նակամուրա՝ 0.5:0.5
4-րդ տուր
Անանդ - Նակամուրա՝ 1:0
Կարյակին - Կրամնիկ՝ 1:0
Կարուանա - Արոնյան՝ 0.5:0.5
5-րդ տուր
Արոնյան - Անանդ՝ 1:0
Կրամնիկ - Կարուանա՝ 0:1
Նակամուրա - Կարյակին՝ 1:0
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում