23:31  ,  13 փետրվարի, 2015

Դորտմունդի «Բորուսիան» կփորձի ձեռք բերել Սամի Խեդիրային

Գերմանիայի փոխչեմպիոն Դորտմունդի «Բորուսիան» ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Սամի Խեդիրային, հաղորդում է sportmediaset-ը: Դորտմունդյան ակումբն արդեն բանակցում է ֆուտբոլիստի հետ: Արքայական ակումբն ու ֆուտբոլիստը չեն ցանկանում երկարաձգել պայմանագիրը եւ ամռանը Խեդիրան կստանա ազատ գործակալի կարգավիճակ: «Բորուսիան» գայթակղիչ պայմաններով առաջարկ է պատրաստել Խեդիրայի համար:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Խեդիրան 11 հանդիպում է անցկացրել «Ռեալի» կազմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում