14:59  ,  11 փետրվարի, 2015

«Մանչեսթեր Յունայթեդը» գայթակղիչ առաջարկ կանի «Յուվենտուսին» եւ Պոգբային

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է գայթակղիչ առաջարկ անել Թուրինի «Յուվենտուսին» եւ ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբային, տեղեկացնում է Daily Star-ը:

Լուի վան Գալի թիմը ֆուտբոլիստի համար պատրաստ է առաջարկել 75 միլիոն ֆունտ ստերլինգ, իսկ Պոգբային շաբաթական վճարել 155 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ: Պոգբան մինչեւ «Յուվենտուսի» հետ պայմանագրի երկարաձգելը շաբաթական վաստակում էր 23 հազար ֆունտ ստերլինգ: Ֆրանսիացին թուրինյան ակումբի հետ պայմանագիրը երկարաձգել է 2014-ի աշնանը եւ այն նախատեսված է մինչեւ 2019-ի ամառը:

Հիշեցնենք, որ 21-ամյա ֆուտբոլիստը 2012-ին ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով հեռացել էր «Մանչեսթեր Յունայթեդից» եւ տեղափոխվել «Յուվենտուս»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում