09:18  ,  11 փետրվարի, 2015

Հայաստանի հավաքականի հարձակվողն ապաքինվել է վնասվածքից

Հոլանդական «Ալմերե Սիթիի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Նորայր Ասլանյանն ապաքինվել է վնասվածքից եւ պատրաստ է դուրս գալ խաղադաշտ:

«Վիրահատությունից 5 ամիս անց պատրաստ եմ կրկին դուրս գալ խաղադաշտ: Ջանասիրաբար մարզվում եմ եւ ցանկանում եմ որքան հնարավոր է շուտ վերադառնալ խաղադաշտ»,- 23-ամյա հարձակվողը գրել է թվիթերյան էջում:

Հիշեցնենք, որ Հոլանդիայի Առաջին դիվիզիոնի ընթացիկ առաջնությունում Ասլանյանը 19 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում