12:50  ,  29 հունվարի, 2015

Վատցկե. «Բորուսիային» բացառիկ բարդ մեկնարկ է սպասվում երկրորդ շրջանում

«Բորուսիային» բացառիկ բարդ մեկնարկ է սպասվում Գերմանիայի Բունդեսլիգայի առաջնության երկրորդ շրջանում, հայտարարել է դորտմունդյան ակումբի  գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն, փոխանցում է Sport1-ը:

«Չի կարելի խոսել անհապաղ հաջողության մասին ընդմիջումից հետո: Բայց մենք ցանկանում ենք հաջող խաղալ: Շատ բարդ մեկնարկ է սպասվում ձմեռային արձակուրդից հետո: «Բայերի» հետ դիմակայությունում հեշտ չի լինի»,- ասել է Վատցկեն:

Առաջին շրջանից հետո «Բորուսիան» 15 միավորով նախավերջին տեղում է, «Բայերը» 28 միավորով երրորդն է: Հունվարի 31-ին Լեւերկուզենում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով