12:25  ,  29 հունվարի, 2015

Թիերի Անրին առաջին քայլն է անում մարզչական կարիերայում

Ֆրանսիացի Թիերի Անրին կմասնակցի մարզչական դասընթացների: Լոնդոնի «Արսենալի», «Բարսելոնայի» եւ Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվողը արդեն մի քանի օր է Ուելսում է եւ գրանցվել է ՈւԵՖԱ-ի B կարգի մարզչական արտոնագրի հատուկ դասընթացին: Այդ կարգը ստանալուց հետո Թիերի Անրին ամռանը կմասնակցի A կարգի արտոնագրի դասընթացներին եւ քննություններին, հաղորդում է dailymail-ը:

Ֆրանսիացին երբեք չի թաքցրել, որ նպատակը մարզչական կարիերան է, իսկ առայժմ նա ֆուտբոլային փորձագետ է Sky Sports հեռուստաալիքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում