13:30  ,  19 հունվարի, 2015

Հայաստանի հավաքականի հարձակվողը սառցե լոգանք է ընդունել ծննդյան օրը (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողներ Արթուր Սարկիսովը եւ Էդգար Մանուչարյանը հունվարի 19-ին նշում են ծննդյան տարեդարձը: 2 ֆուտբոլիստներն էլ դարձան 28 տարեկան:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհավորել է Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» ռմբարկու Սարկիսովին եւ Եկատերինբուրգի «Ուրալի» հարձակվող Մանուչարյանին՝ մաղթելով նոր գոլեր եւ բազում հաղթնականեր:

Մանուչարյանի ծննդյան օրը կայացած մարզումից առաջ «Ուրալի» ֆուտբոլիստները հազարավոր ռուսների պես մասնակցել են Քրիստոսի մկրտությունը խորհրդանշող արարողությանը: Սառցե լոգանք է ընդունել նաեւ օրվա հոբելյարը:


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով