16:49  ,  17 հունվարի, 2015

Ադրբեջանական հոլդինգը ցանկանում է գնել «Աստոն Վիլան»

Ադրբեջանական Gilan Holding-ը ցանկանում է գնել անգլիական «Աստոն Վիլա» ֆուտբոլային ակումբը: Այդ մասին հարցազրույցում ասել է թիմի հովանավորներից մեկը՝ Ջոնի Գուլդը, փոխանցում է azerisport-ը:

Ավելի վաղ նշվում էր, որ «Աստոն Վիլան» գնելու մտադրություն ունի ամերիկացի միլիարդատեր Մարկ Քյուբանը, սակայն բանակցություններ այդպես էլ չեղան: «Աստոն Վիլայի» բաժնետոմսերը վաճառքի են հանվել անցած տարի:

Gilan Holding-ին է պատկանում «Գաբալա» ֆուտբոլային ակումբը: Ընկերությունների խումբը զբաղվում է շինանյութերի արտադրությամբ, թեթեւ արդյունաբերությամբ, շինարարությամբ, հյուրանոցային եւ ռեստորանային բիզնեսով, տուրիզմով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում