Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Վիտալի Կլիչկոն արժանացել է «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի Ասպետական խաչի, հաղորդում է Klitschko-brothers.com-ը:
Գերծանրքաշային չեմպիոնը շքանշանը ստացել է Կիեւում Գերմանիայի դեսպանատանը Ուկրաինայում Գերմանիայի դեսպանից:
Նշվում է, որ Կլիչկո կրտսերը «վարում է ակտիվ սոցիալական եւ քաղաքական գործունեություն Ուկրաինայում, Գերմանիայում եւ ամբողջ աշխարհում կարիքավոր մարդկանց օգնելու համար, նաեւ նպաստում է Գերմանիայի եւ Ուկրաինայի փոխըմբռնման ամրապնդմանը»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում